ՔԵՄՓԻ՞ՆԳ, ԹԵ՞ ՀՅՈՒՐԱՆՈՑ․ Ո՞ՐՆ ԵՍ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ

ՔԵՄՓԻՆԳ

Քեմփինգը նոր մարդկանց հանդիպելու, զվարճանալու և իրադարձությունների էպիկենտրոնում լինելու լավագույն միջոցն է:

temperatureEPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնը անցկացվելու է Ծաղկաձորում, որտեղ օգոստոսին շատ հաճելի եղանակ է լինում, այնպես որ պատրաստի՛ր թեթև շապիկներ ու շորտեր, բայց նաև տաք հագուստ գիշերվա համար: Միջին ջերմաստիճանը հուլիսի 19-21 լինելու է 32.0°C (89.6°F), բայց սա այնքան էլ կարևոր չէ, որովհետև փառատոնը տեղի կունենա՝ լինի արև, թե անձրև:

Քեզ մնում է չմոռանալ և տանը չթողնել վրանն ու քնապարկը: Իսկ չունենալու դեպքում էլ վարձակալել փառատոնի բազմաթիվ վրաններից մեկը։

Գնացուցակը հետևյալն է՝

  • Փոքր վրան - 3000 դրամ 1 գիշերվա համար (նախատեսված է 2 անձի համար)
  • Միջին վրան - 4000 դրամ 1 գիշերվա համար (նախատեսված է 3 անձի համար)
  • Մեծ վրան - 5000 դրամ 1 գիշերվա համար (նախատեսված է 4 անձի համար)

Քնապարկ - 1000 դրամ 1 գիշերվա համար

Դու կարող ես գալ նաև քո վրանով:

Քո տեղը քեմփինգի տարածքում՝ 1500 դրամ 3 օրվա համար

*1 վրանին հատկացվող տարածքը նախատեսված է առավելագույնը 3 անձի համար:

Սեղմի՛ր այստեղ ու ամրագրի՛ր վրանդ հիմա:
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Չե՞ս պատկերացնում գիշերդ վրանում անցկացնելը, ու քեզ անպայման տանի՞ք է պետք գլխավերևում: Մենք քեմփինգին այլընտրանք ենք մտածել․ կարող ես ընտրել փառատոնի գործընկեր հյուրանոցներից որևէ մեկը, որոնք փառատոնի տոմսի առկայության դեպքում հատուկ զեղչային տարբերակներ կառաջարկեն քեզ:

Մեր գործընկեր հյուրանոցներն են.

Եթե ցանկանում եք ամրագրել Ձեր սենյակը հյուրանոցում և ստանալ փառատոնի մասնակիցների համար նախատեսված ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉ, Դուք պետք է զանգահարեք և տվյալ հյուրանոցի ադմինիստրատիվ աշխատողին նշեք, որ EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնի մասնակից եք, և ասեք Ձեր տոմսի 8 կամ 12 նիշանոց համարը:

Եթե ամրագրումը կատարելու պահին դեռ չունեք Ձեր տոմսը, Ձեր սենյակը կամրագրվի առանց հատուկ զեղչի, որը կտարամդրվի միայն, երբ Դուք ցույց տաք Ձեր տոմսը տեղում՝ հյուրանոցի ադմինիստրատիվ աշխատողին:

Հյուրանոց ժամանելիս Դուք պարտադիր պետք է ցույց տաք Ձեր տոմսը:

Հատուկ զեղչն ստանալու համար յուրաքանչյուր մասնակից պետք է ցույց տա իր տոմսը, նույնիսկ եթե փառատոնի մի քանի մասնակիցներ ապրելու են միևնույն սենյակում:

8 և 12 նիշանոց համարները չեն կրկնվում, այսպիսով, մեկ ամրագրում կարող է կատարվել միայն մեկ տոմսով:

Եթե Դուք ցույց չտաք Ձեր տոմսը հյուրանոցում, ապա հյուրանոցն իրավունք է վերապահում Ձեզ սենյակ տրամադրել առանց հատուկ զեղչի:

ԱՐՎԵՍՏ

EPIC EYE-ը նաև արվեստի փառատոն է: Այստեղ կտեսնես ժամանակակից արտիստների էպիկ արվեստի գործեր ու տարբեր արտ դեկորացիաներ: Փառատոնի այցելուները նույնպես կմասնակցեն արվեստի միջոցառումներին: Այնպես որ, բա՛ց միտքդ, որ շփվես արվեստի հետ:

Հավելյալ ինֆոն կլինի շուտով:

ՍՊՈՐՏ

EPIC EYE-ին միայն թույն երաժշտությունն ու արվեստի գործերը չեն, որ վայելելու ես: Այստեղ նաև հատուկ մարզաձևերի համար է հարթակ լինելու: Ողջ փառատոնի ընթացքում դու հնարավորություն կունենաս թռչել զիփլայնով, մարզվել զումբայի էներգետիկ երաժշտության ներքո ու անգամ բլուրից ցած գլորվել՝ հսկայական գնդի մեջ: Բայց եթե այնքան էլ էքստրիմի սիրահար չես, կարող ես մասնակցել փառատոնի շրջանակում կազմակերպվող թիմային խաղերին ու հիանալի ժամանակ անցկացնել նոր ընկերների հետ:

Ֆուտբոլ/Բասկետբոլ
Բատուտ
Վոլեյբոլ
Բացօթյա մարզանք
Զիփլայն
Զումբա
Զորբինգ
Հովերբորդ
ՍՆՈՒՆԴ ԵՎ ԽՄԻՉՔ

EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնում դուք կգտնեք մեծ Food Court՝ լի տարատեսակ ուտելիքներով ու խմիչքներով թե՛ մսի սիրահարների, թե՛ բուսակերների ու վեգանների համար: Խոստանում ենք` EPIC EYE-ին քաղցած չես մնա, քանի որ բազմաթիվ վաճառողներ միացել են փառատոնին, որպեսզի մատուցեն ամենահամեղ սնունդն ու խմիչքները:

*ՆՇՈՒՄ. Թույլատրված չէ փառատոնի տարածք բերել որևէ սնունդ կամ խմիչք (բացառությամբ ջրի):

Երևանից Ծաղկաձոր հասնելու համար մոտ 1 ժամ է պահանջվում, ու մենք կարող ենք ապահովել քո անվտանգ տեղափոխումը: Մեր փոխադրամիջոցների գնացուցակն ու ժամանակացույցը հետևյալն է․

Միակողմանի տեղափոխում - 1500 դրամ

  • Հուլիսի 19, ժամը 13:00՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեից (Ռուսաստանի դեսպանատան մոտից) դեպի փառատոնի տարածք
  • Հուլիսի 20, ժամը 03:00՝ փառատոնի տարածքից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ
  • Հուլիսի 20, ժամը 13:00՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեից (Ռուսաստանի դեսպանատան մոտից) դեպի փառատոնի տարածք
  • Հուլիսի 21, ժամը 02:00՝ փառատոնի տարածքից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ
  • Հուլիսի 21, ժամը 13:00՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեից (Ռուսաստանի դեսպանատան մոտից) դեպի փառատոնի տարածք
  • Հուլիսի 22, ժամը 01:00՝ փառատոնի տարածքից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ
  • Հուլիսի 22, ժամը 12:30՝ փառատոնի տարածքից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում գիշերելու դեպքում կարող ես չանհանգստանալ, մեր փոխադրամիջոցը քեզ կվերցնի հենց հյուրանոցի դիմացից:

Եթե ցանկանում ես մասնակցել EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնին, պետք է հետևես մի քանի կանոնների:

Ինչ բերել
  • Քո տոմսը
  • Հարմարավետ հագուստ ու կոշիկներ
  • Էպիկ տրամադրություն
Ինչ է կարելի բերել EPIC EYE-ին
  • Պրոֆեսիոնալ ու ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկներ
  • Action տեսախցիկներ, օրինակ՝ GoPro
  • Դրոշներ ու բաններներ (թույլատրված չէ կորպորատիվ բրենդինգը)
  • Ուսապարկեր
  • Վրաններ ու քնապարկեր
  • Ականջակալներ
Ինչ չի կարելի բերել EPIC EYE-ին
  • Դրոն կամ այլ հեռակառավարման ինքնաթիռներ
  • Հրավառություն կամ պայթուցիկ նյութեր
  • Թռուցիկներ, բուկլետներ կամ այլ գովազդային նյութեր
  • Զենք ու զինամթերք
  • Դանակ, սառը զենք կամ սուր առարկաներ
  • Կենդանիներ (բացի հատուկ նշանակության կենդանիներից)
  • Մեծ հովանոցներ կամ աթոռներ
  • Հեծանիվ, հովերբորդ կամ այլ ինքնակառավարվող փոխադրամիջոց
  • Լազերային գրիչներ, ցուցիչներ կամ նմանատիպ այլ լուսային սարքեր
  • Ապօրինի նյութեր կամ թմրանյութեր
  • Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ կամ աչքի կաթիլներ
  • Այրվող նյութեր, հեղուկներ կամ աերոզոլներ
  • Ապակե շշեր
  • Սնունդ կամ խմիչք (բացառությամբ ջրի)

EPIC EYE-ի բժշկական անձնակազմն ու անվտանգության աշխատողները փառատոնի երեք օրերի ընթացքում վերահսկելու են ամբողջ տարածքը: Այնպես որ կարող ես հանգիստ լինել ու առավելագույնս վայելել փառատոնը: Այնուամենայնիվ, մի՛ մոռացիր հետևել այս անվտանգության խորհուրդներին:

  • Ալկոհոլ օգտագործի՛ր չափավոր և մի՛ մոռացիր սննդի ու ջրի մասին:
  • Քաղցած մի՛ մնա փառատոնի ընթացքում, չէ՞ որ մենք սննդի բազմաթիվ տարբերակներ ենք պատրաստել բոլորի համար:
  • Եթե կասկածելի որևէ բան ես տեսնում, անպայման տեղյա՛կ պահիր այդ մասին անվտանգության աշխատակիցներին, որպեսզի նրանք վերահսկեն իրավիճակը:
  • Համոզվի՛ր, որ բոլոր իրերդ ապահով են, վրանդ ու մեքենադ՝ կողպված, որովհետև մենք պատասխանատու չենք կորած կամ գողացված իրերի համար:
  • Մասնակցելով փառատոնին՝ դու պետք է պատրաստ լինես, որ քեզ կարող են լուսանկարել ու հարցեր տալ որպես հանդիսատեսի:
  • Մենք իրավունք ունենք արգելելու բոլոր այն մարդկանց մուտքը փառատոնի տարածք, որոնք կարող են սպառնալ մյուս մասնակիցների անվտանգությանը կամ ցանկացած խնդրի պատճառ դառնալ:
  • Բոլորը պետք է պահպանեն հասարակական կարգը փառատոնի տարածքում, հակառակ դեպքում, մենք իրավունք ունենք անմիջապես հեռացնել ցանկացածին փառատոնի տարածքից առանց մուտքի հավելյալ հնարավորության:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում և այլն:

Հիմնադրված լինելով 1996 թ.-ին՝ Armenia Travel-ը հանդիսանում է Հայաստանի ամենափորձառու և առաջատար տուրիստական ընկերություններից մեկը, որի կարգախոսն է՝ «լավագույն ծառայությունները լավագույն գներով»:

«ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունն առաջարկում է Գովազդի պատրաստման, Միջոցառումների և BTL ակցիաների կազմակերպման, Բրենդինգի և Գրաֆիկ դիզայնի ծառայություններ տեղական և միջազգային ընկերություններին: ՄԱՐՕԳՆ իր ամենօրյա աշխատանքում ներդնում է իր ողջ ջանքերն ու պրոֆեսիոնալիզմը միշտ առավելագույն արդյունքի հասնելու համար:

ՍիվիլՆեթը առցանց հեռուստաալիք է, որը ներկայացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ Ստամբուլում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պաշտոնական և միջազգային շրջանակներին առնչվող թեմաները:

Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում, որն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 150 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՆՇՈՒՄ․ Մեդիա անցատոմսերի քանակը սահմանափակ է:

Մեդիա անցատոմս ստանալու պայմաններ

Մեդիա անցատոմսը նախատեսված է լրատվական կազմակերպությունների աշխատակիցների համար (տպագիր և օնլայն մեդիա, ռադիո, հեռուստատեսություն ու լրատվական գործակալություններ):

Ֆրիլանսերները նույնպես հնարավորություն ունեն լուսաբանելու փառատոնը, եթե նրանք ներկայացնեն իրենց նախորդ աշխատանքներից երեքը (հոդված, լուսանկար, վիդեո և այլն):

Փառատոնի տարածք ժամանելուն պես Դուք պետք է անցնեք տոմսերի խցիկի մոտ ու, ներկայացնելով անձնագիր կամ ID քարտ, ստանաք Ձեր անցատոմսը: Մուտքի մոտ տրված մեդիա բեյջը պետք է կրել փառատոնի ամբողջ ընթացքում:

Բոլոր մեդիա անցատոմսերը խիստ անձնական են ու չեն կարող փոխանցվել այլ անհատների: Եթե տվյալ լրատվամիջոցը ցանկանում է փոխել իր մեդիա ներկայացուցչին, խնդրում ենք դիմել ինֆորմացիոն խցիկին:

Բոլոր մեդիա ներկայացուցիչները կարող են մուտք գործել միայն փառատոնի հիմնական տարածք: Փառատոնի ետնաբեմ մուտքը խստիվ արգելվում է: Կանոնների խախտման դեպքում մենք իրավունք ունենք անմիջապես մերժել մեդիա ներկայացուցիչի հավատարմագրումն ու դուրս հրավիրել փառատոնի տարածքից: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել EPIC EYE-ի պաշտոնական էլ. հասցեին․ info@epiceyefestival.com

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Խնդրում ենք կցել Ձեր աշխատանքներից երեքը (հոդված, լուսանկար, վիդեո և այլն):*