Line Up

Հիմնական ԲԵՄ

Ten Walls (Լիտվա)

Ten Walls-ը լիտվացի երաժիշտ է, ում «Walking With Elephants» հիթային սինգլը Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում թոփ հորիզոնականում է եղել ու բազմաթիվ փառատոնների հիմնն է դարձել: 2012-ին երաժիշտը Մարիո Բասանով ստեղծագործական կեղծանվամբ լիտվական «M.A.M.A. music awards»-ում հաղթել է լավագույն էլեկտրոնային երաժիշտ անվանակարգում: Ten Walls-ը մասնակցել է «Toffler Festival 2017»-ին Նիդերլանդներում, «Music Travel Festival 2017»-ին Ռումինիայում, «Festival of Urban Culture #Fuksi 2018»-ին Սլովենիայում և այլն: Նա արդեն հասցրել է ելույթ ունենալ Երևանում և այժմ էլ EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնի հեդլայներներից է:

Paji (Գերմանիա)

Paji-ն գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր է, ով համադրում է էլեկտրոնային հնչյուններն ու դասական գործիքները: Նրա գործերը արտահայտում են արտիստի արտասովոր կիրքը երաժշտության հանդեպ: 2010-ից ի վեր Paji-ն նվագել է Եվրոպայի ամենաթեժ միջոցառումներին, որոնցից են «FUSION festival» (Բեռլին, Գերմանիա), «BORA BORA» (Իբիցա, Իսպանիա), «Fête de la Musique» (Փարիզ, Ֆրանսիա) և աշխարհահռչակ «Tresor Club» (Բեռլին, Գերմանիա):

Tube & Berger (Գերմանիա)

Tube & Berger-ը Techno և House երաժշտական դուետ է Գերմանիայից: Այն ձևավորվել է 90-ականներին որպես Punk բենդ, որը տարիների ընթացքում զարգացել ու դարձել է Tech House Act: Երաժշտության մեջ ազատության ձգտելով ու չցանկանալով ենթարկվել երաժշտական աշխարհի կանոններին՝ Tube & Berger-ը DJ Ջուլիետ Սիկորայի հետ համատեղ ստեղծել է իր սեփական ձայնագրման լեյբլը՝ «Kittball Records»: Դուետը նաև 2017 թվականին Մալթայում անցկացվող «Sunscape Festival»-ի հեդլայներներից էր:

Supacooks (Հայաստան)

Supacooks-ը նվագում է Deep House, Progressive House ու Melodic Techno երաժշտական ոճերում: Վերջերս, դուետը ելույթ ունեցավ Մոսկվայում՝ Orbita նախագծի շրջանակներում: Նրանց վերջին «Elephants» EP-ն յուրահատուկ համագործակցություն է Sean & Dee-ի հետ, որը թողարկվել է «Beatfreak Recordings»-ում և արդեն Beatport Progressive House-ի թոփ 100-ում է:

Mad & Nancy (Հայաստան)

Դեռ 90-ականներին Nancy-ն էլեկտրոնային վինիլների սիրահար էր, իսկ հիմա նա է ստեղծում իր սեփական տեխնո երաժշտությունը՝ սկսելով որպես DJ, ճանապարհորդելով ու նվագելով եվրոպական հայտնի հաստատություններում: Իսկ Mad-ն իր ունիկալ գործերը նվագում է Հայաստանի ամենալավ ակումբներում:

Teom (Հայաստան)

DJ Teom-ը Հայաստանում underground-ի դեմքերից է: Նվագելով վրացական GEM Fest-ին, ինչպես նաև Թեհրանի ու Երևանի հայտնի ակումբներում՝ նա իր ունիկալ ոճն է ստեղծում էլեկտոնային երաժշտության մեջ:

ԵՐԿՐՈՐԴ ԲԵՄ

Lucy Sówa

Lucy Sówa

Arik K.

Arik K.

X4O

X4O

Serjo

Serjo

GAG-M

GAG-M

Rache

Rache

The Monolog

The Monolog

T_st

T_st

KAÍ

KAÍ

Kitsuné

Kitsuné

Հիմնական ԲԵՄ

Poem (Հունաստան)

Poem-ը Progressive Rock/Metal խումբ է Աթենքից: Նրանց երաժշտական ոճը կարող է դիտարկվել ինչպես Progressive, այնպես էլ Alternative Rock/Metal: 2014-ին Metal Hammer Greece-ը հրավիրեց Poem-ին մասնակցելու Pink Floyd-ի "The dark side of the moon" հանճարեղ ալբոմին նվիրված համերգին ու կատարելու ալբոմի երգերից երկուսը:

Vuur (Նիդերլանդներ)

VUUR-ը նոր բենդ է Նիդերլանդներից, որի հիմնադիրը The Gathering-ի հայտնի վոկալիստ Աննեկե վան Խիրսբերխենն է: Նա նաև երգել է Metal երաժշտության հանճարներից մեկի՝ կանադացի Դեվին Տաունսենդի հետ, հիմնադրել է The Gentle Storm Progressive Rock բենդն ու իսլանդական Árstíðir folk խմբի հետ ալբոմ ձայնագրել: The Gentle Storm-ի շնորհիվ Աննեկեն հասկացավ, որ իր երկրպագուները ցանկանում են նրան տեսնել Heavy Progressive ոճում, այդ պատճառով էլ վոկալիստը հիմնադրեց VUUR-ը: Բենդը վերջերս մասնակցել է Ամստերդամի «HobNob» ու «ZOKS» փառատոններին: Իսկ 2018-ին նրանք շրջագայություններ ունեն Ատլանտայում, Շվեդիայում, Մեքսիկայում ու Սլովենիայում:

Lady Heroine (Վրաստան)

Lady Heroine-ը Alternative Rock խումբ է Վրաստանից, որի երաժիշտներից մեկը՝ Կոտե Կալանդաձեն, հայտնի Nebo SSSR բենդի հիմնադիր անդամներից էր: Կոտեն այս բենդի միջոցով միավորել է իր մանկության ընկերներին, ովքեր 90-ականներին միասին լսում էին The Beatles, Nirvana, The Cure, The Smiths ու Joy division-ի վինիլները: Lady Heroine-ը EPIC EYE փառատոնի բեմում իսկական Rock’n’Roll կնվագի:

Dogma (Հայաստան)

Dogma-ն Ethnic Progressive Rock/Metal խումբ է Երևանից: Բենդը նոմինացվել է Վրաստանում անցկացվող ամենամյա «Phoenix’ Caucasian Music Award»-ին ու արժանացել «լավագույն տեսահոլովակ» կոչմանը 2012-ին («Renaissance») ու «երաժշտության զարգացման համար» կոչմանը 2014-ին («Melancholy»): DOGMA -ի գործերը նուրբ ձայնի ու Progressive Rock-ի յուրօրինակ համադրություն է: Նրանց հետ համագործակցել է անգամ Jethro Tull բրիտանական խմբի առաջատար վոկալիստ ու երաժիշտ Իեն Անդերսոնը:

Vordan Karmir (Հայաստան)

Vordan Karmir-ը Հայաստանի լավագույն Rock խմբերից է: Նրանք համոզված են, որ արվեստը փոփոխության հզոր գործիք է: Բենդն իր առաջին A4 ալբոմով շրջագայել է ոչ միայն Հայաստանում, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում: Ավելին, Vordan Karmir-ը ելույթ է ունեցել Օստինում անցկացվող «SXSW 2015»-ին: Կազմավորումից ի վեր Vordan Karmir-ը թողարկել է 4 ալբոմ ու համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում ու EPIC EYE-ի բեմում բենդը արդի մետալ գործեր է նվագելու:

Lelocity (Հայաստան)

Lelocity-ն Alternative Rock խումբ է, որն իր երաժշտական ուղին սկսել է Լոս Անջելեսից: Վերադառնալով Հայաստան՝ բենդը թողարկել է մի քանի ալբոմ ու ելույթ ունեցել Կովկասում անցկացվող բազմաթիվ համերգների ընթացքում: Lelocity-ի յուրահատուկ էներգիան EPIC EYE փառատոնն ամենառոքային տրամադրությամբ կլցնի:

ԵՐԿՐՈՐԴ ԲԵՄ

GINGERED

GINGERED

MIK AELIAN

MIK AELIAN

MAD PARADOX

MAD PARADOX

TIEZERQ

TIEZERQ

Հիմնական ԲԵՄ

Leprous (Նորվեգիա)

Leprous-ը Progressive Metal խումբ է Նորվեգիայից: 2001-ի կազմավորումից ի վեր բենդը նվագում է Experimental Rock, Avant-garde Metal ու Pop ոճերում: 2018-ի «Progressive Music Awards»-ում խմբի «Malina» ալբոմը նոմինանտների ցանկում է: Այս տարի Leprous-ը բազմաթիվ փառատոնների մասնակիցներից է, ինչպես Tuska (Հելսինկիում), Fuzz club (Աթենքում), Zoom (Ֆրանկֆուրտում), Klubben (Ստոկհոլմում), իսկ օգոստոսին բենդը հանդես կգա նաև EPIC EYE փառատոնի ընթացքում:

Pierre Edel (Ֆրանսիա)

Pierre Edel-ը ֆրանսացի երաժիշտ է, ով հայտնություն է ձեռք բերել «Voice of France» ու «The Voice» նախագծերից հետո: 31 տարեկան Pierre-ը երգիչ է, երգահան ու կիթառահար, ով այժմ շրջագայում է ողջ աշխարհով մեկ՝ ներկայացնելով իր Progressive Rock տրիոն:

Antimatter (Մեծ Բրիտանիա)

Antimatter-ը Melancholic, Progressive Electro-Rock խումբը երգիչ-երգահան Միք Մոսսի նախագիծն է: Բենդի ներկայիս ալբոմներն ու համերգները ստեղծվել են Մոսսի գործերի հիման վրա՝ տարբեր համագործակցող երաժիշտների մասնակցությամբ: Antimatter-ի վաղ շրջանում ձայնագրված ալբոմների (Saviour; Lights Out) հիմքում մելոդիկ վոկալն էր՝ զուգակցված Dark Electronica-ով ու բալանսավորված Gothic ու Trip Hop-ով: Planetary Leaving Eden-ն ավելի ծանր ոճով ալբոմ է, որը դեռ քիչ թե շատ հիշեցնում է խմբի նախկին ալբոմները, իսկ Fear of a Unique Identity ալբոմը ներկայացնում է ավելի էներգետիկ պատկեր, որը Antimatter-ի բոլոր երբևէ ունեցած ոճերի խառնուրդն է ու էմոցիաների նոր ալիք է բարձրացնում:

Unaesthetic (Հայաստան)

Unaesthetic-ը հայկական Metal խումբ է, որը Daeron բենդի նախագիծն է: Խումբը ցուցաբերում է ավելի կինեմատոգրաֆիկ մոտեցում իրենց երգերին՝ համադրելով մռայլ տրամադրությունը և ոգևորող ռիթմերը երգչախմբի ձայնակցության հետ: Նրանց երաժշտությունը խավարի, գեղեցկության և ոչնչացման խառնուրդ է: Երգերն սկսվում են շատ ծանր ռիթմերով, ապա դառնում քնարական, իսկ հետո դառնում են շատ բազմազան: Այսպես էլ Unaesthetic-ը կոտրում է կարծրատիպերը:

Nemra (Հայաստան)

EPIC EYE փառատոնին Alternative Rock է նվագելու Nemra-ն: Նրանց գործերը ունիկալ վոկալի ու հիշվող գործիքավորման համադրություն են: 2017-ին բենդը մասնակցել է EPIC Rock Fest-ին ու նվագել է Թբիլիսիում: Nemra-ն նաև ներկա էր Սերժ Թանկյանի ու Նիկոլ Փաշինյանի համար մայիսի 7-ին Հանրապետության հրապարակում իրականացված համերգին:

Rozen Tal (Հայաստան)

Hard Rock-ից ու 70-ականների Prog Rock-ից մինչև անժանր ակորդներ ու երաժշտություն, որոնք կստիպեն քեզ հասնել էմոցիաներիդ պիկին: Rozen Tal բենդի էպիկ ռիթմերը վայելելու ես օգոստոսի 19-ին Ծաղկաձորում:

ԵՐԿՐՈՐԴ ԲԵՄ

CLOCKER

CLOCKER

MARIAM AVRA

MARIAM AVRA

ARATTA BAND

ARATTA BAND

NEW GRAY

NEW GRAY