Անջատի՛ր բոլոր զգայարաններդ, միայն աչքերդ բա՛ց պահիր, որովհետև ժամանակն է, որ տեսնես երաժշտության ռիթմերի EPIC ուժը, որը կստիպի քեզ դուրս գալ նոր հարթություն:

EPIC EYE-ը երաժշտության և արվեստի փառատոն է, որի ընթացքում դու կկորցնես իրականության զգացումն ու կհայտնվես չբացահայտված հույզերի աշխարհում: Այստեղ դու կտեսնես անսպասելին ու կզգաս անմոռանալին, իսկ աչքերումդ կարտացոլվեն այնպիսի զգացմունքներ, ինչպիսին միայն երաժշտությունն է արթնացնում:

Արի՛ կիսելու բոլոր ապրումներդ ու միաձուլվելու Մայր Բնությանը: Եվ թո՛ղ այս փառատոնը ազատություն տա մտքիդ ու քեզ հասցնի հույզերիդ գագաթնակետին: